Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առավոտը միշտ բացվում է

Առավոտը միշտ բացվում է
12.05.2024 | 06:57

Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ միշտ մտածեին այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը: Ես ուրախ եմ, որ իմ կարծիքը երբեք չի համընկել մեծամասնության կարծիքի հետ: Ցավոք, համարյա բոլոր դեպքերում կյանքը ցույց է տվել, որ չեմ սխալվել: Ես առաջին հերթին պատասխանատու եմ խղճիս առաջ, ու իմ կյանքն անտանելի դժվար է ստացվել, որովհետև միշտ ձգտել եմ հաշտ ապրել խղճիս հետ:

Մենակ մնալը դժվար չէ։ Կյանքում հազար անգամ եղել է, որ մենակ եմ մնացել։ Թեկուզ երազանքներիս ու վախերիս հետ մենակ։ Պարտությանս ու սխալներիս հետ։ Անգամ եղել Է, որ հաղթանակիս հետ մենակ մնամ։ Հիմա դրա ժամանակը չէ։ Հիմա, եթե մենակ մնացինք, ընկճվելու ենք։ Քանդվելու ենք ներսից։ Եթե առաջ մեկ-մեկ մենակ գնում խոտերին պառկում, ծխում ու երաժշտություն լսելով խաղաղվում էր հոգիս, հիմա փոթորկվում է։ Ես գիտեմ՝ ինչի համար եմ մեղավոր ու ինչքանով։ Հիմա զղջալու կամ սխալներն ուղղելու ժամանակ չկա։ Պիտի շպրտես մի կողմ ու առաջ գնաս։ Ինչքան էլ դրանք հետևից քաշեն, խանգարեն՝ պիտի գնաս։

Մարդիկ, որոնք ժամանակին թանկ էին թվում, հիմա ինչ-որ էժանագին աճուրդում սակարկվում են: Չղջիկները գիշերը դուրս են գալիս երազանքներ գողանալու, բայց առավոտը միշտ բացվում է, ու սոխակները նոր երազներ են նվիրում:

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 7320

Մեկնաբանություններ